ԿարևորՔաղաքական

Մակրոնը բանակցություններ է վարել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը։ Նա այս հինգշաբթի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին, մասնավորապես, Լաչինի միջանցքում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ էսկալացիայից խուսափելու համար։

Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։

«Ֆրանսիան սերտ կապի մեջ է կողմերի և իր գործընկերների հետ, որպեսզի շարունակի աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին»,-ասվում է Մակրոնի մամլո գրասենյակում։

Կարդացեք նաև
Close
Back to top button