ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Ինչու է պետք սեպտեմբերին այցելել Հայաստան․ Starmus VI

Սթարմուս VI միջազգային գիտական փառատոնը տեսահոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով պատճառները, թե ինչու պետք է այս տարի սեպտեմբերին այցելել Հայաստան։ Տեսահոլովակում ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերը։

«Հայաստան պետք է անպայման այցելել՝ մանավանդ այս սեպտեմբերին, երբ Starmus VI փառատոնի շրջանակներում մեր երկրում կլինեն բազմաթիվ նոբելյան մրցանակակիրներ և գիտնականներ, երաժիշտներ և մարդիկ, ում համար տիեզերքը ոչ միայն հեռու ու անծայրածիր է, այլ անսահման ուսումնասիրության նյութ և ոգեշնչման աղբյուր»,-ասված է տեսահոլովակին կից արված գրառման մեջ։

Սթարմուս VI-ը նվիրված է Մարս կատարած առաջին վայրէջքի 50-ամյակին և անց է կացվելու 2022թ. սեպտեմբերի 5-10, Երևանում։ Այն միահյուսում է գիտությունը, արվեստն ու երաժշտությունը, ուղեկցվում է աշխարհահռչակ տիեզերագնացների, Նոբելյան մրցանակակիրների, գիտության, տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի ու երաժշտության ոլորտի ականավոր ներկայացուցիչների դասախոսություններով։

Միաձուլելով գիտությունը և արվեստը՝ այն փոխում է Տիեզերքում մարդկության դերի և գոյության մասին պատկերացումները, ոգեշնչում և իմաստավորում է կյանքն ընդմիշտ։

Back to top button