ԿարևորՄիջազգային

Ակտիվիստները գրոհել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենքը, իջեցրել դրոշը

Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ գրոհել են Ադրբեջանի դեսպանատան շենքը և ճակատից հեռացրել դրոշը: Ութ մարդ ձերբակալվել է՝ հայտնում է Metro-ն։

Սոցիալական ցանցերում տարածվող կադրերում երևում է, որ մի խումբ տղամարդիկ դրոշներ են ծածանում դեսպանատան պատշգամբից:

Պատի վրա արաբերեն կարգախոսներ են փակցվել, իսկ Ադրբեջանի դրոշը իջեցվել է։

Անհասկանալի է, թե որն է եղել բողոքի ակցիայի պատճառը, սսակայն այն ղեկավարել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող խումբը:

Սա Լոնդոնում գործող շիա մահմեդական կազմակերպություն է, որը ցանկանում է «քաղաքակրթական գերակայություն» հաստատել՝ ինչպես ասվում է խմբավորման կայքում:

Կազմակերպության անդամները որպես պատճառ վկայակոչել են Ադրբեջանի կառավարության կողմից հալածանքները երկրում որոշ շիա մահմեդականների նկատմամբ:

Հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ իրենց առաջնորդը հրահանգել է «հրատապ գործողություններ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Յասեր Ալ-Հաբիբը, որը Մեծ Բրիտանիայում ապաստան է ստացել իր հայրենի Քուվեյթի իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց հետո, Բուքինգհեմշիրում  մզկիթ է ղեկավարում:

Կարդացեք նաև
Close
Back to top button