15 րոպեն քիչ է

Սիգարետը՝ մատների արանքում, Շոպենի էտյուդը՝ «մատների տակ․ «15 րոպեն քիչ է»

-Չմոռանանք, որ նա ծնվել է Մոսկվայում,-սկսում է Ռուբեն Մաթևոսյանը։
-Չէ, որ դու ասում ես, էլ չենք մոռանա,-կատակելով շարունակում է Մարտին Վարդազարյանը։

1942 թվականին նա ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1944 թվականին՝ ասպիրանտուրան ու տեղափոխվել Երևան։

Հենց դրանից հետո սկսել է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում ։
-1966 թվականից պրոֆեսոր է,- ասում է Ռուբեն Մաթևոսյանն ու զարմանում․ ինչո՞ւ այդքան ուշ այս արժանավոր մարդը ստացավ պրոֆեսորի կոչում։

-Ռուբի՛կ ջան, որովհետև այն ժամանակ իսկապես համոզվում էին, որ արժանի մարդ է, վաստակ ունի, նոր էին տալիս պրոֆեսորի կամ մեկ այլ կոչում։

1964 թվականից ղեկավարել է դաշնամուրային ամբիոնը, 1974-1977 թվականներին՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկանն էր։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել մատների արանքում սիգարետ պահելով Շոպենի էտյուդը կատարող վիրտուոզ դաշնակահար Գեորգի Սարաջևի մասին։

Back to top button