Բիզնես բանաձև

Աշխարհաքաղաքական խառը իրավիճակն օգնել է Դուբայի անշարժ գույքի շուկայի աճին․ «Բիզնես բանաձև»

Անգոլայի ալյումինի հանքավայրում գտել են աշխարհի խոշորագույն վարդագույն ալմաստը: Lulо Rose անվանումով շողակնի քաշը 170 կարատ է՝ 34 գրամ: Անմշակ ադամանդի վաճառքի համար Sodiam անգոլական պետական ադամանդագործական ընկերությունը կհայտարարի միջազգային մրցույթ։

Աշխարհաքաղաքական խառը իրավիճակն օգնել է Դուբայի անշարժ գույքի շուկայի աճին: Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնի քաղաքում տուն են գնում աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ: Դուբայի բնակիչները գնման ծավալի առումով միայն 7-րդ տեղում են:

Էներգառեսուրսների ճգնաժամի ֆոնին աշխարհում կարող է նոր գազատար ուղի հայտնվել: Ալժիրը, Նիգերիան և Նիգերի Հանրապետությունը պայմանավորվել են Սահարա անապատով անցնող գազատար կառուցել:

Back to top button