Հայագիտակ

Նժդեհի կյանքի վերջին օրերը Վլադիմիրի բանտում․ «Հայագիտակ»

Նժդեհի գաղափարախոսական հակառակորդները նրան մեղադրում էին ֆաշիզմի մեջ։ Սակայն նրա նպատակը մեկն էր՝ հնարավորինս օգնել գերմանական գերության մեջ հայտնված հայազգի զինվորներին, իսկ թուրքական հարձակման դեպքում ինչի մեծ հավանականությունը կար պատերազմի սկզբում, կարողանալ հայկական հողում դիմագրավել թշնամուն։

Նժդեհի ձեռագրերն ու նամակները նոր լույս են սփռում մեծ հայրենասերի կյանքի վրա։ Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը պատմում է, թե ինչ դժվարություններ է կրել Նժդեհի ընտանիքը Բուլղարիայում նրա` ռուսների կողմից ձերբակալվելուց հետո և ինչպես է նա անցկացրել իր կյանքի վերջին տարիները Վլադիմիրի բանտում։

Back to top button