ԿարևորՄշակույթ

Հայտնի են «Արևի երգը» մրցույթի հաղթողները

Ավարտվել է Հայաստանի հանրային ռադիոյի կողմից հայտարարված «Արևի երգը» մանկապատանեկան երգի մրցույթը:

Մասնակցության իրավունք ստացած  8 մասնակիցներից  երեքը մասնագիտական ժյուրիի կողմից ստացել  են առավելագույն ձայներ և ճանաչվել են 1-ին, 2-րդ և -3-րդ անվանակարգերի հաղթողներ:  

1-ին տեղ — «Իմ մայրիկ»  

Խոսք  և երաժշտություն՝ Աննա Հայրապետյանի

2-րդ տեղ — «Խաղաղություն թող լինի»

Խոսք  և երաժշտություն՝  Հռիփսիմե  Խրիմյանի և Ազատ Մխիթարյանի

3-րդ տեղ- «Երգ խաղաղության»

Խոսք և երաժշտություն՝  Զառա Սարիբեկյանի:

Հայտնի են նաև «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակ»-ի և «Արևիկ» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» անվանակարգին արժանացած հաղթողները: «Արևիկ» ռադիոալիքի ունկնդիրների համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել  Աննա Հայրապետյանի «Իմ մայրիկ» երգը՝ 735 ձայնով:

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հատուկ մրցանակ»-ին է արժանացել Գայանե Աղայանի «Մանկության մոլորակ» երգը:

Հայտնում ենք, որ մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2022 թ-ի  սեպտեմբերի 2- ին: Հաղթող ճանաչված մասնակիցներին սեպտեմբեր ամսից հնարավորություն կտրվի անվճար ձայնագրություններ կատարել  Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում.

1-ին տեղ- 9 ժամ,  

2-րդ տեղ- 6 ժամ,  

3-րդ տեղ- 4 ժամ,

Հատուկ մրցանակակիրներ՝  4 ժամ:

Back to top button