Հատվող եթեր

Առասպելական սյուժեներից մինչև առօրյա հրատապ թեմաներ․ նկարիչ Վիլիկ Զաքարյան․ «Հատվող եթեր»

Այն ինչ տեսնում, զգում և իր անչափ յուրահատուկ ձեռագիրը կրող կտավների միջոցով փոխանցում է նկարիչ Վիլիկ Զաքարյանը տպավորիչ է, գեղեցիկ ու խորհրդանշական։

Ուրույն ոճ, գեղարվեստական ինքնատիպ մտածողություն, հույզեր, զգացողություններ, լավատեսություն, խորը փիլիսոփայություն, որոնք փոխանցում են արվեստագետի հոգու խոսքը։

Բազմաժանր և բազմաթեմա ստեղծագործություններ, որոնց թեմաների ընտրության հարցում հեղինակը չունի սահմանափակումներ. առասպելական-դիցաբանական սյուժեներից մինչև մեր օրերի հրատապ թեմաներ, շարժվող կտավներ, զանազան սիմվոլներ, երկրաչափական մարմինների գծապատկերներ, այլաբանական պատկերներ, որոնք հեղինակի կտավներում վերածվում են արվեստի գործերի, ոգեշնչում են դիտողին և ակամայից դարձնում այդ խորհրդավոր աշխարհի բնակիչը։

Վիլիկ Զաքարյանը 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության, իսկ 1996 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է։ Դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի պրոֆեսորի կոչում։

Վիլիկ Զաքարյանի ստեղծագործությունները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում։

Զրույց նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանի հետ։

Back to top button