Էկոսֆերա

Հրազդան գետ տարեկան 0.5 մլն խմ կեղտաջուր է լցվում․ «Էկոսֆերա»

Երևանի քաղաքից տարեկան շուրջ 0,5 մլն խմ կեղտաջուր է լցվում Հրազդան գետ։ Արդյունքում՝ վտանգավոր նյութերը մարտահրավերներ են առաջացնում բուսական, կենդանական և ինչու չէ՝ մարդկանց համար։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը՝ նշված խնդիրների լուծման ուղղությամբ։

Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման գործում: Սակայն թե՛ գետի, թե՛ լճի էկոլոգիական վիճակը, մեղմ ասած, վատ է։

Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ դրանց ջուրն աղտոտված է տարբեր վտանգավոր նյութերով ու թափոններով։

Սա նշանակում է, որ քաղաքային իշխանությունների ուշադրությունից Հրազդանի կիրճը դուրս է մնացել, փոխարենը այն գրավել է բիզնես շրջանակների հետաքրքրությունը։ Տարիների ընթացքում կիրճում ի հայտ եկած շենք-շինությունների անվերահսկելի գործունեությունն էլ ավելի է բարդացրել խնդիրը։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարզել են՝ թե ինչ է ծավալի կեղտաջուր է թափվում Հրազդան գետ։

Back to top button