ԿարևորՎերլուծական

Լավագույն դատապարտումը կանխարգելիչ գործողություններն են. քաղաքագետ Սուրեն Պետրոսյան

Միջազգային նորմերն արդյունավետ գործում են այն իրավիճակներում, երբ դրանց կարիքը չկա, այսինքն երբ հիմնական գերտերությունների միջև չկան խորքային հակասություններ, դրանց` հակասությունների առկայության դեպքում  որպես կանոն միջազգային նորմերն ու միջազգային հանրություն ասվածը զրոյացվում են`  ասում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը` վերլուծելով սահմանային իրավիճակը և միջազգային հանրության արձագանքը դրան։ 

«Եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, մենք մշտապես պետք է լինենք պայքարի մեջ` առաջին հերթին ինքներս մեզ հետ ամեն օր ավելի մրցունակ դառնալու համար»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը` շեշտելով, որ  մրցունակությունը ոչ թե խաղաղություն աղերսելն է, այլ սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունը։  Ըստ նրա` հարավ-կովկասյան տարածաշրջանում մշտապես լինելու են պատերազմներ և Արցախի խնդիրը երբեք չի լուծվելու խաղաղ ճանապարհով, այլ միայն պատերազմով ու զենքով։

«Եթե մենք ուզում ենք Արցախը լինի հայկական, ապա պետք է հստակ գիտակցենք, որ ոչ մի միջնորդական առաքելություն այդ խնդիրը չի լուծելու։ Պետական և ազգային անվտանգությունը երբեք չի երաշխավորվում դատապարտելով։ Մենք մինչև այսօր բոլորից խնդրում ենք դատապարտել կամ հստակ գնահատակններ տալ։ Սա այսօրվա իրողության պայմաններում անթույլատրելի է։ Դատապարտելը քաղաքական կատեգորիա չէ և ամենալավ դատապարտումը կանխարգելիչ գործողություններն են»,- ասում է քաղաքագետը։

Որքանո՞վ է տեսանելի ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի վերականգնումը հնարավոր։ Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի այս ուղղությամբ` հաշվի առնելով պատերազմից հետո Բաքվից հնչող հայտարարությունները։

Հարցերի պատասխանները՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցում։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյան
Back to top button