Ձեր փաստաբանը

Ինչո՞ւ Հայաստանը չի վավերացնում Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը․ «Ձեր փաստաբանը»

Միջազգային քրեական դատարանը քննում է մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ՝ ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և այլն։ Ի՞նչ հայտնի գործեր է այսօր քննում ՄՔԴ:

Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Ինչո՞ւ։ Ո՞րոնք են հիմնական խոչընդոտներն ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 2004թ․ որոշման:

ՀՀ-ում երկու անգամ ՍԴ որոշումից հետո կատարվել են սահմանադրական բարեփոխումներ։ Ինչո՞ւ այս հարցի լուծմանն ուղղված կարգավորումներ չեն նախատեսվել: Արդյո՞ք նպատակահարմար է վավերացնել Հռոմի կանոնադրությունն այսօր, որոնք են կողմ և դեմ փաստարկները։

Զրույց Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, ՄԻԵԴ նախկին աշխատակից Արման Զրվանդյանի հետ։

Back to top button