

Միջազգային քրեական դատարանը քննում է մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ՝ ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ և այլն։ Ի՞նչ հայտնի գործեր է այսօր քննում ՄՔԴ:
Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Ինչո՞ւ։ Ո՞րոնք են հիմնական խոչընդոտներն ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 2004թ․ որոշման:
ՀՀ-ում երկու անգամ ՍԴ որոշումից հետո կատարվել են սահմանադրական բարեփոխումներ։ Ինչո՞ւ այս հարցի լուծմանն ուղղված կարգավորումներ չեն նախատեսվել: Արդյո՞ք նպատակահարմար է վավերացնել Հռոմի կանոնադրությունն այսօր, որոնք են կողմ և դեմ փաստարկները։
Զրույց Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փաստաբան, ՄԻԵԴ նախկին աշխատակից Արման Զրվանդյանի հետ։