Մասնագիտություն

Մարդու երևակայությունն ու հմտությունները մի մետաղի մեջ․ «Մասնագիտություն»

Երբ մարդու երևակայությունն ու հմտություններն ամփոփվեցին այս մետաղի մեջ, ծնվեց ձեռարվեստի ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկը՝ ոսկերչությունը։ Արհեստ, արվեստ, գեղեցկություն, փայլ, երևակայություն, ազնվություն, նվիրում, շքեղություն, բարեկեցություն. ազնիվ մետաղ, որը մարդկանց կյանքը վերածեց գեղեցիկ, ոսկեփայլ հեքիաթի։

Մարդկության ամենահին, լայնորեն տարածված, զարդակիրառական արվեստի ամենաինքնատիպ և վառ ճյուղերից մեկն է ոսկերչությունը։ Անչափ սիրված և մեծ պահանջարկ վայելող հնագույն մասնագիտություն, որը, պահպանելով և զարգացնելով արհեստագործական նախկին ավանդույթները, մեր օրերում շարունակում է ծաղկել։

Ոսկին անջնջելի հետք է թողել աշխարհի տնտեսության, արդյունաբերության, գաղափարախոսության, արվեստի, գրականության, ժողովրդական բանահյուսության և այլ բնագավառներում:

Մեծ համբերություն, վառ երևակայություն, բարձր ճաշակ, փորձառու և հմուտ վարպետներ, սերնդեսերունդ փոխանցվող մասնագիտական հմտություններ ու գաղտնիքներ, կատարման բարձր մակարդակ, ստեղծագործ միտք և ձեռքեր, որոնց արդյունքում ստեղծվում են կատարելության հասնող արվեստի գործեր։

Զրույց ոսկերիչ, Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի ոսկերչության արտադրական ուսուցման վարպետ Արա Մանվելյանի հետ։

Back to top button