Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մայրիկիս խոստացել էի՝ ժպիտը դեմքիս տուն եմ գալու․ Արմեն Միրզախանյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմեն Միրզախանյանը ծնվել է 2001 թվականին Սոչի քաղաքում։ Ընդամենը երկու ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Մինչ բանակ զորակոչվելը զբաղվել է ֆուտբոլով, վիդեոբլոգինգով։ Զորակոչվել է 2020-ի հունվարի 9-ին, ծառայել է «Եղնիկներ»-ում, ապա՝ Մատաղիսում, որտեղ էլ կռվել է պատերազմի ժամանակ։

Պատերազմից խոսել չի սիրում։ Կարևորն այն է, որ ողջ-առողջ, լայն ժպիտով վերադարձել է, ինչպես մայրիկին խոստացել էր։ «Այդ ամենի մեջ բոլորս էլ ունենք մեր ցավը, բայց ես ուզում եմ մարդկանց փոխանցել միայն դրականը»,-ասում է Արմենը։ Զորացրվել է 2022-ի հունվարին։ Զորացրվելուց հետո էլ զբաղվում է վիդեոբլոգինգով, փորձում է մարդկանց մեջ լավատեսություն արթնացնել, սովորեցնել կյանքին նայել լայն ժպիտով, ինչպես ինքը։

Back to top button