ԿարևորՄիջազգային

Միջազգային հանրության համար կարևորը ոչ թե սկզբունքներն են, այլ շահերը․ քաղաքագետը՝ Կոսովոյի զարգացումների մասին

Միջազգային հանրության համար կարևորը ոչ թե սկզբունքներն են, այլ աշխարհաքաղաքական շահերը` «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Բալկանյան թերակղզում լարված իրավիճակին։ 

Հուլիսի 31-ին զինված բախումներ էին սկսվել Կոսովոյի հյուսիսիում՝ այնտեղ մեկնելու կանոնների փոփոխության պատճառով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, թե Կոսովոյի բանակը պատրաստվում է կեսգիշերին հարձակվել երկրի հյուսիսում գտնվող սերբերի վրա։

Իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները հանդես են եկել օգոստոսի 1-ից երկրամասի տարածքում սերբական պետհամարանիշների գործողության ժամկետը դադարեցնելու, ինչպես նաև այստեղ բնակվող ավելի քան 50 հազար սերբերի համար մուտքի կանոնները խստացնելու մասին նախաձեռնությամբ։ Սրան հաջորդել է Կոսովոյի սերբական համայնքի ներկայացուցիչների կողմից մի շարք առանցքային ճանապարհների վրա բարիկադներ կառուցելը։ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո  Կոսովոյի իշխանությունները հայտարարել են նորամուծությունների կիրառումը մեկ ամսով հետաձգելու մասին։

Նախանշված փոփոխություններով նախատեսվում էր, որ Սերբիայից երկրամաս մուտք գործելու դեպքում տեղացի սերբերը պետք է մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների կողմից թողարկված անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնեին։

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան բալկանյան և Արցախյան հակամարտությունների միջև, ինչպես կզարգանան իրադարձությունները,  հակամարտության նկատմամբ ինչպես են վերադասավորվում աշխարհաքաղաքական բևեռները, և ո՞րն է լինելու հայ խաղաղապահ զորախմբի դերակատարումը հակամարտության հնարավոր սրման դեպքում։

Հարցերի պատասխանները Ստեփան Դանիելյանի հետ հարցազրույցում։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Back to top button