Հայկական հարց

Սիրիայում գործում էր ՀԲԸՄ ավելի քան 40 մասնաճյուղ․ «Հայկական հարց»

Հայկական բարեգործական կազմակերպությունները մեծապես աջակցել են Սիրիայում հաստատված տարագիր հայությանը։

Դրանցից էր «Հայ կարմիր խաչը», որը հիմնադրվել էր Հալեպի գաղթական մարաշցիների ճամբարում։ Այն իրականացնում էր առավելապես առողջապահական ծրագրեր։ Նույն քաղաքում գործում էր «Հայ ծերանոցը», իսկ Դամասկոսում՝ «Սիրիահայ օգնության խաչը»։

Տարիների ըմթացքում ընկերություններ և ձեռնարկություններ են հիմնում արդեն ոտքի կանգնած արևմտահայ գաղթականները։

1922-ին Դամասկոսում սկսում է գործունեություն ծավալել «Յակուբյաններ» կապալառու ընկերությունը, որը կառուցել է անգամ կառավարական շենքեր։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 18-րդ։

Back to top button