Վերնատուն

Ժամանակակից հայ գրականությունը՝ ուսումնական նյութ․ «Վերնատուն»

Հայ ժամանակակից գրականությունը որպես ուսումնական նյութ հանրության կողմից շարունակում է ոչ միանշանակ ընդունվել։ ԿԳՄՍ նախարարությունը Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակությամբ հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաները երաշխավորել է որպես ուսումնական նյութ։

Ո՞ր հեղինակների ի”նչ ստեղծագործություններ են ընտրվում և ինչ սկզբունքով, ի՞նչն է դժգոհություն առաջացնում։

«Մեզ համար կարևոր է, որ ընտրված ստեղծագործությունները համապատասխանեն դպրոցական տարիքի երեխաների բարոյական, գեղագիտական, ուսումնա-դաստիարակչական պատկերացումներին և զուգորդվեն դասագրքերի թեմաների հետ։ Կարևորը ստեղծագործությունն է և ոչ հեղինակը։ Օրինակ՝ հայրենիքի թեման մենք փորձ ենք արել համադրել, թե այդ գաղափարը ինչպես են մեկնաբանում տարբեր սերնդի ժամանակակից հեղինակները»,– ասում է հայ գրականության քրեստոմատիաների համահեղինակ, գրող Դավիթ Սամվելյանը։

Նա նշում է, որ իրենց համար կարևոր է, որ երեխան մտածել սովորի, ինքնության գիտակցություն ունենա և վերլուծելու կարողություն զարգացնի։

«Քրեստոմատիան հեղինակների լավագույն գործերի ժողովածու չէ»,– ասում է նա։

Շուրջ 75 հեղինակ ընդգրկված են 7-12-րդ դասարանների համար նախատեսված հայ ժամանակակից գրականության քրեստոմատիաներում։ Դավիթ Սամվելյանն ասում է, որ քրեստոմատիան կարդալու համար երեխան պետք է պատրաստված լինի, սա դասագիրք չէ, որը պարտադրվում է երեխաներին։

Back to top button