Հայագիտակ

Ռումինիայում հայկական ներկայության թանկ վկաները․ «Հայագիտակ»

Տասը տարուց ավելի տևեցին «Ռումինիայի հայկական գանձերը» գրքի ստեղծման աշխատանքները։ Գրքի հեղինակային խմբի անդամ, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայ մշակույթի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը գրքում ներկայացրել է հայկական եկեղեցիներում պահվող արծաթեղենը։

Նա պատմում է, թե ինչպես են այցելել երկրով մեկ ցրված հայկական եկեղեցիները և հատ–հատ տեսել ու նկարագրել գրքին անհրաժեշտ ձեռագրերը, որմնանկարերը, արծաթեղենը, ամեն ինչ։
Հեղինակային խմբի ղեկավարը հայկական կողմից արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուքասզյանն է։ Գիրքը տպագրվել է Ռումինիայի` կրոնների հարցերով վարչության հովանավորությամբ։

Back to top button