Բիզնես բանաձև

Էլեկտրաէներգիայի խնայողություն «ֆրանսիական ոճով»․ «Բիզնես բանաձև»

Ֆրանսիայում օդորակիչ միացնող, բայց մուտքի դռները չփակող վաճառակետերը կտուգանվեն 750 եվրոյով: Գիշերային ժամերին լուսավորված ցուցանակներ օգտագործողները կվճարեն 1500 եվրո տուգանք:

Երաշտի պատճառով էլ Ֆրանսիայի 101 դեպարտամենտից 88-ը ջրի սպառման տարբեր սահմանափակումներ է մտցրել: Դրանցից մեկը մասնավոր այգու ամենօրյա ոռոգման արգելքն է:

Իտալիան իր բնակիչներին կօգնի հաղթահարել էներգառեսուրսների գների աճը: Կառավարությունը կյանքի կկոչի 13 միլիարդ եվրո արժողությամբ օգնության ծրագիր:

Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով զրկվել է թուղթ սպիտակեցնելու քիմիական նյութերից: Ի պատասխան երկրի արդյունաբերության փոխնախարարը հիշեցրել է, որ չսպիտակեցված գրասենյակային թուղթն օգտակար հատկանիշներ ունի:

Back to top button