ԿարևորՀասարակություն

Վրաստան մուտք գործելիս մի շարք ապրանքներ արգելված է անցկացնել երկրի տարածք․ տուգանքներ են նախատեսված

Հայաստանի որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ դիտավորությամբ` սահմանը հատելիս, իրենց հետ Վրաստան են անցկացնում Վրաստանի տարածքում արգելված կամ անթույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Վրաստան չի թույլատրվում անցկացնել արգելված դեղամիջոցներ, զենք, կա գումարի և ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ։

Վերջին շրջանում Հայաստանից Վրաստան հիմնականում ծխախոտ են անցկացնում, ինչը Հայաստանում ավելի էժան է։

Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից` 350 դոլարից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել։

Բացի այդ, նշվում է, որ Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։

Back to top button