ԿարևորՄիջազգային

Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը: Այս մասին հաղորդել է The Daily Telegraph-ը:։

Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչև Ջոնսոնն այդ դերի համար նկատի էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին և Դևիդ Քեմերոնին: 

Back to top button