Էկոսֆերա

Կոնսենսուսային փաստաթուղթ՝ համայնք-բիզնես հարաբերություններում․ «Էկոսֆերա»

Ամփոփեցին «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքները։ Ինչպես ներկայացրեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, Լոռու մարզի Ախթալա ու Օձուն համայնքներում մշակվել է սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն։

«Իրականացվել են համայնքային քննարկումներ, հանդիպումներ, դաշտային աշխատանքներ ու դիտարկումներ: Ամբողջ հավաքագրված տեղեկատվությունը վերլուծության է ենթարկվել ծրագրի փորձագետների կողմից: Տվյալների ամփոփումից հետո մեկնարկել է ՏԻՄ-երի հետ բուն քաղաքականությունների մշակման գործընթացը, և ստեղծվել են թվով 6 փաստաթղթեր»:

Նա նաև հստակեցրել է, որ տվյալ փաստաթուղթը կարգավորում է տվյալ համայնքներում գործունեություն իրականացնող հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի հետ փոխհարաբերությունները։

«Համայնքն ուզում է զարգանալ կանաչ ուղղությամբ, բայց այնպես, որ հանքարդյունաբերությունը չխաթարի այդ զարգացմանը: Մղարթում գործում է ոսկու հանքավայր, այնտեղ կա հողերի աղտոտվածություն, բայց տվյալ գյուղը չի տեսնում իր զարգացումը հանքարդյունաբերության մեջ, որովհետև այն տվյալ գյուղին ոչինչ չի տվել: Քաղաքականությունը փորձելու է բերի ընկերություններին պատասխանատվության դաշտ, որպեսզի ընկերությունն աջակցի այլտընրանքի զարգացմանը»:

Back to top button