Դպրություն

Ի՞նչ հիմքերով են տրվելու ուսուցիչներին տարակարգերը․ «Դպրություն»

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները:

Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

«Ըստ նոր նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:

Արտաշես Թորոսյան

Առաջարկվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը»,– ասում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն»–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Էլմիրա Պողոսյան

«Դպրոցում աշխատում է 35 մանկավարժ, կան հմուտ, փորձառու ուսուցիչներ, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ տարակարգ ունեցող ուսուցիչ չկա։ Ես շատ մտահոգված եմ, բայց խրախուսում եմ իրենց և կարծում եմ յուրաքանչյու դպրոցի տնօրեն պետք է իրազեկի իր ուսուցիչներին տարակարգի մասին, քանի որ շատերը նաև իրազեկված չեն»,– ասում է Երևանի թիվ185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը։

Back to top button