Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երկու ամիս կոմայի մեջ էի․ Կարեն Ղահարիյան․ «Կյանքին ասել այո՛»

Հիշում է՝ ինչպես վիրավորվելուց հետո հասցրեց տալ եղբոր հեռախոսահամարն ու այն, ինչ կատարվել է դրանից մոտ ութ ամիս հետո։ Արանքում տևական քաոս էր։ Գլխի ծանր վիրավորումը Կարենը ստացել էր հոկտեմբերի 9-ի գիշերը, ԱԹՍ-ի հարվածից։ Ապրելու հավանականությունը չնչին էր, բայց հաղթահարեց։ Մինչ օրս 12 վիրահատություն է տարել, բայց դեռ վիրահատությունների կարիք ունի։ Վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Ունի հաշմանդամության առաջին կարգ։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հադրութի Տող գյուղից տեղահանված ընտանիքն այժմ ապրում է Աբովյան քաղաքում։

Կարենի խոսքով՝ դպրոցի տարածքում մեկ սենյակ են տվել, որտեղ էլ տեղավորվել են։ Կցանկանար վերադառնալ Արցախ, բայց բուժումն ու հատկապես երեխաների ուսումը պահում են Երևանում։ Աղջիկը երազմում է բուժաշխատող դառնալ, տղան՝ ռազմական բժիշկ։ Իսկ երեխաներին իրենց նպատակին հասցնելը Կարենի միակ շարժիչ ուժն է մնացել այս աշխարհում։ Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 27-ին Հադրութի Տող գյուղում։

2000 թվականին զորակոչվել է բանակ։ Պարտադիր ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո ծառայությունը բանակում շարունակել է որպես պայմանագրային զինծառայող։ Ավագ ենթասպա Կարեն Ղահարիյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայում էր Վարանդայի ՀՕՊ զորամասում։ Կռվել է նաև Հադրութում, Կարմիր Շուկայի տարածքում։

Back to top button