Հայկական հարց

Սիրիայում հայ գաղթականների կյանքը փրկեցին մի շարք արաբ պաշտոնյաներ․ «Հայկական հարց»

Ցեղասպանությունից փրկված հայերը հիմնականում ապաստանեցին Հալեպում և Դամասկոսում։ Հալեպի հայության թիվն այդ տարիներին 4000-ից հասավ 60 000-ի։

Դամասկոսում 30 000 հայ աքսորականների ճամբար էր հիմնվել։ Նրանց որոշ մասը հետագայում միացավ տեղի հայ համայնքին։

Գաղթական հայերի նոր բնակավայրեր ստեղծվեցին Ղամշլիում, Ռաքայում, Դեյր էզ Զորում։ Սիրիայում բազմաթիվ հայ տարագիրների կյանքեր փրկվեցին արաբ պաշտոնյաների և զինվորականների ջանքերով։ Կարելի է հիշատակել Հալեպի գավառապետ Մուհամմադ Մուստաֆա Աբու Ռիշեին, ում շնորհիվ նաև Երվանդ Օտյանը չսպանվեց։

Դեյր էզ Զորի հայությանը օգնության ձեռք էր մեկնել Աբդուլ Ղանի Ջուդեն։ Ջեմիլ Էն Քեննեն գաղթականների խմբերին կարողացել էր ապահովել սննդով, դեղորայքով և անհրաժեշտ այլ պարագաներով։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 17-րդ։

Back to top button