ԿարևորՄիջազգային

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի մատակարարման ամբողջական դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, «վաղ թե ուշ» տեղի կունենա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տեսակետը նա հայտնել է երկուշաբթի օրը DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում 12 [ԵՄ] անդամ երկրներին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։ «Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ վաղ թե ուշ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը»,- ասել է նա։

Back to top button