Դասական երաժշտությունը և մենք

Արևելքի հնչողությունը դասական գործերում․ «Դասական երաժշտությունը և մենք»

«Արևելյան երգերի համար բնորոշ է մեղեդու զարդանախշային կառուցվածքը, իսկ պարերի համար՝ կրակոտ, հստակ ռիթմն ու արագությունը»․ Արամ Խաչատրյան։

Արևելքը, իր հնագույն փիլիսոփայությամբ, հարուստ ավանդույթներով, միշտ գրավել ու ոգեշնչման աղբյուր է եղել արվեստագետների համար։ Այս թեմային, բնականաբար, իրենց ստեղծագործություններում անդրադարձել են նաև շատ կոմպոզիտորներ՝ նույնիսկ Մոցարտը։

Երաժշտական ճամփորդություն դեպի Արևելք Կորսակովի «Շահրեզադե» սյուիտի միջոցով։ Լսենք, թե ինչպես է հնչում արևելքը դասական կոմպոզիտորների գործերում։

Զգանք արևելքի շունչը, տեղափոխվենք 1000 ու մի գիշերվա հեքիաթների աշխարհը, իմանանք, թե ինչպես «Սուլթան Շահրիարը, համոզված լինելով կանանց դավաճան և նենգ բնույթի մեջ, հրաման արձակեց մահապատժի ենթարկել իր բոլոր կանանց՝ ամուսնական առաջին գիշերից հետո, և թե ինչի շնորհիվ փրկվեց Շահրեզադեն։

Back to top button