

Արևմտահայության ճակատագրին արժանացան նաև Սիրիայում վաղնջական ժամանակներից ապրող հայերը։ 1909-ին Ադանայի հայության հետ միասին կոտորածի ենթարկվեցին Անտիոքի հայ բնակչությունը։
Քեսաբահայերն ամբողջությամբ տարագիր դարձան հենց այս ջարդերի շրջանում, թեև հետագայում նորից վերադարձան։ Նրանց միացան գաղթական արևմտահայերը։
1915-ին թուրքական զորքերը կրկին հարձակվեցին այդ բնակավայրի վրա և այն գրեթե հայաթափեցին։ Այստեղ բավականին քչացավ հայության թիվը։ Քեսաբից բացի՝ տարագիրները տեղաբաշխվեցին մի շարք գյուղերում և քաղաքներում։
Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 16-րդ։