Հատվող եթեր

Վարպետները՝ վարպետաց քաղաքում․ «Հատվող եթեր»

Արհեստներ, ազգային երգ ու պար, ավանդական զրույցներ, համեղ ուտեստներ, վառ գույներ, վարպետաց դասեր, գեղեցիկ գաղափարներ, աննկարագրելի բարձր տրամադրություն և անմոռանալի զգացողություններ. վարպետաց քաղաքը հուլիսի 16-ին հյուրընկալել էր վարպետներին «Արհեստ-Արվեստ» փառատոնի շրջանակում` «Գյումրի․վարպետաց քաղաք» կարգախոսի ներքո:

Գյումրու Վարդանանց հրապարակը վերածվել էր մշակութային ժառանգության պահպանման, ճանաչելիության, նոր գաղափարների ստեղծման և համագործակցության հարթակի՝ միավորելով Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովրդական ստեղծագործության վարպետներին:

Արհեստի ու արվեստի մի մեծ տոն և մշակութային հարթակ, որտեղ գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, բրուտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին:

Զրույց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ։

Back to top button