Հայագիտակ

Շրջապատ և արքետիպեր. ո՞րն է առաջացել սկզբում․ «Հայագիտակ»

Աշխարհում շատ արքետիպեր նույնն են և հասկանալի։ Սակայն կան նաև արքետիպեր, ավանդույթներ, որոնք հատուկ են միայն տվյալ ժողովրդին։ Անկախ հետազոտող Մարիամ Հերգնյանն ասում է, որ սա էթնոհոգեբանների մշտական վեճի առարկան է․ ի՞նչն է առաջացել սկզբում՝ արքետի՞պը, թե՞ առասպելը։

Տարբեր են մեկնաբանվում նաև էթնոսի հետ կապված հասկացությունները։ Մենք հաճախ վերցնում ենք համամարդկային սիմվոլիկան` մոռանալով, որ ունենք շատ հարուստ ազգային խորհրդանիշեր։

Եթե մենք չօգտվենք մեր ազգայինից, եղածը կկորչի կգնա։ Ժամանակակից աշխարհը մոռացության է մատնում մեր ազգային հարստությունը, կորում է հոգեկանի հետ կապը, դառնում ենք զուտ գիտակցական ու նյութական։

Back to top button