ԿարևորՀասարակություն

ՀայՓոստը գործարկել է «ՀայՓոստ+» հավելվածը

ՀայՓոստը հուլիսի 20-ին մեկնարկել է «ՀայՓոստ+» հավելվածը, որի շնորհիվ կթվայնացնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները: Հավելվածի գործարկման մասին ՀայՓոստը հայտարարել է համերգային ծրագրի ընթացքում, որտեղ ելույթ են ունեցել Reincarnation խումբը, Boing Orchestra խումբը և DJ Donz-ը:

 «ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում, մասնավորապես.  

  • պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի)   ուղարկված ծանուցումների ստացում հեշտ և արագ
  • բեռնային համարի միջոցով առաքանու հետևում  և այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում
  • փոստային հաշվիչներ
  • առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում
  • փոստային ծառայություններին ծանոթացում և այլն:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Այսօր իսկապես կարևոր օր է մեզ համար, քանի որ «ՀայՓոստ+» հավելվածի թողարկմամբ մենք սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարևորագույն փուլը,  ինչը մեր  ռազմավարության գլխավոր  նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ/հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացները»:

Որպես «ՀայՓոստ+» հավելվածի տվյալների պահպանման շտեմարան օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որը ամբողջովին ապահովում է տվյալների անվտանգությունը։

«ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակը հասանելի է AppStore և GooglePlay մարկետներում:

Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինի

  • նամակների և առաքանիների օնլայն ձևակերպման ծառայությունը
  • առաքիչի կանչը
  • հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ:
Back to top button