Երաժշտական եռանկյունի

Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը՝ հայ-գերմանական մշակութային կապերի մասին․ «Երաժշտական եռանկյունի»

Արսեն Բաբաջանյանը ժամանակակից երիտասարդ կոմպոզիտոր է, որը, ներկայումս բնակվելով Գերմանիայում՝ մտահոգված է հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման և մշակութային կապերի խնդիրներով:

Բազմաթիվ երաժշտական փառատոների և նախագծերի հեղինակ, նախաձեռնող և մասնակից է, որոնց նպատակն է խթանել Հայաստանում ժամանակակից երաժշտության զարգացումը, ներկայանալի դարձնել այն, դուրս բերել միջազգային հարթակներ:

«Հաճախ լինում եմ Հայաստանում, մշտապես պահպանում եմ կապն իմ կոլեգաների հետ, աշխատում միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում հայ ժամանակակից կոմպոզիտորներին ոգևորելու ցանկացած հնարավորություն»,- ասում է կոմպոզիտորը:

Նրա վերջին օպերան, որի պրեմիերան կայացավ մի քանի ամիս առաջ Գերմանիայում, գրվել է հայ ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» ստեղծագործության հիման վրա:

Այդ նախագիծն ամբողջովին ֆինանսավորել է Գերմանական կողմը, ինչը թույլ է տվել գրողին գործուղել Հայաստանից Գերմանիա և ապահովել լավագույն պայմաններ Գերմանիայի ստեղծագործական տներից մեկում: Սա ընդունված կարգ է, որը թույլ է տալիս ժամանակակից ստեղծագործողներին առավել արդյունավետ օգտագործել ժամանակը, բացի այդ՝ ամբողջովին ֆինանսավորվել է երաժիշտների փորձաշրջանը և բեմադրությունը:

Արսեն Բաբաջանյանը հանդես է եկել ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլև բեմադրող ռեժիսոր:

Մենք փորձեցինք զրուցել ակադեմիական ոլորտում գործող ազատ ստեղծագործողների կարգավիճակի մասին Գերմանիայի դաշնությունում՝ համեմատելով այն իրողությունների հետ, որոնք հատուկ են Հայաստանին: Հարուստ կազմակերպչական փորձ ունեցող կոմպոզիտորը հստակ մատնանշում է խնդիրների լուծման ուղիները՝ մեջբերելով աշխարհում վաղուց գործող պետություն-ստեղծագործող արդյունավետ և բանական մոդելները:

Զրույցի ընթացքում հնչում են Արսեն Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Back to top button