ԿարևորԿյանքին ասել այո՛

«Գոռալով աղոթում էինք, մեր աղոթքը չդադարեց, մինչև ապահով տեղ հասանք»․ Ռաֆո Զաքևոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Մինչ զորակոչվելը Ռաֆո Զաքևոսյանը ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ էլ զորացրվելուց հետո շարունակում է ուսումը։ Զորակոչվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ծառայել է Քաշաթաղի շրջանում։ Պատերազմի օրերին եղել է Ջրականում, ապա՝ Խնձորեսկում։ Ծառայությունն ավարտել է Գորիսի զորամասում։ Թեթև բեկորային վիրավորման մասին անգամ չի ցանկանում խոսել, ասում է՝ իսկ ի՞նչ ասեն մյուսները․․․

Պատերազմի ծանր օրերից մեզ է փոխանցում մի քանի դրվագ, որտեղ հրաշքով է փրկվել մահից։ Հիշում է, օրինակ,  երեք անիվով սլացող մեքենան, որի մեջ գոռալով աղոթում էին։ «Մեր աղոթքը չդադարեց, մինչև ապահով տեղ հասանք»,-պատմում է  Ռաֆո Զաքևոսյանը։

Մասնագիտական գիտելիքներն այսօր նա  հաջողությամբ կիրառում է ընտանեկան բիզնեսում։ Ֆերմա ունեն, բազմաթիվ կենդանիներ, զբաղվում է շների, ձիերի վարժեցմամբ։ Բնությունն ու կենդանիներին մանկուց է սիրել, նրանց հետ գտել իր հանգիստը։ Ծնվել է 2001 թվականի հուլիսի 22-ին  Արարատի մարզի Դաշտավան գյուղում, ընտանիքի  չորս զավակներից ավագն է։

Back to top button