Հաջողության նոտա

Ազատությունը, հավասարությունն ու համերաշխությունը՝ երջանկության գրավական․ «Հաջողության նոտա»

Հայկ Կարապետյանը դեռ 25 տարեկան է, բայց արդեն հասրել է բիզնես հիմնել՝ երազանքը վերածելով նպատակի: Կարծում է, որ շարժիչ ուժը ներքին փառասիրությունն է, ապա առողջ մրցակցությունը:

Ավարտելով ՀՀ Ագրարային համալսարանի ագրոբիզնես- շուկայաբանություն ֆակուլտետը՝ ուսումը շարունակել է Բուլղարիայում և Ավստրիայում։ Այդ երկրներում գիտելիք, և փորձառություն է ստացել, բայց կարծում է, որ բիզնես սկսելու լավագույն տեղերից հենց Հայստանն է և իր ապագան հայրենիքում է տեսնում։

Հայկը բնույթով ակտիվ է, բայց նաև, էմոցիոնալ ու ռոմանտիկ, հաշվարկն էլ նրա լավագույն ընկերն է։ Շախմատային մտածողությունը օգնում է կանխատեսել և ճիշտ քայլեր մշակել:

Ըստ նրա՝ մարդն ինքնաբավ է և լիարժեք, երբ կարևոր երեք բաղադրիչները՝ էմոցիոնալ ներաշխարհը, ռացիոնալ միտքն ու մարմինն առողջ են: Նա սիրում է ճամփորդել և կարծում է, որ հենց ճամփորդություններն են մարդուն կոփում և տալիս գիտելիք, նոր աշխարհայացք, նոր ընկալումներ ու լայն մտահորիզոն: Հայկ Կարապետյանը Eye Optics օպտիկաների ցանցի համահիմնադիրն է։

Back to top button