

Ցեղասպանությունից փրկված և Իրանում հայտնված գաղթականներին օգնում էին տեղի հայկական բարեգործական ու հասարակական կազմակերպությունները, կուսակցական կառույցները։
Դրանցից առավել ակտիվ էին Նոր Ջուղայի հայ կանանց գթության և Փերիայի կրթասիրաց միությունները։ Նրանք իրականացնում էին ոչ միայն նյութական աջակցության ծրագրեր, այլև նպաստում էին տարագիրների հոգևոր ու մշակութային պահանջմունքների բավարարմանը։
Հատկապես կարևորում էին որբ երեխաների կրթության և հայեցի դաստիարակության գործի կազմակերպումը։
Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 15-րդ։