Հատուկ նախագիծ

Կարմիր քայլակը, կանաչ ձեռնափայտն ու Անուշի մեծ երազանքները․ «Հատուկ նախագիծ»

Մենք ուղևորվել են Լոռու մարզի Դարպաս գյուղ, որը գտնվում է Վանաձորից 7կմ հեռավորության վրա: Ամեն օր հենց այստեղից ԷՐԵՈ հասարակական կազմակերպության հիմնադիր Անուշ Ասլանյանը գնում է մարզկենտրոն աշխատանքի: Անուշն ունի մանկական ուղեղային կաթված, ինչն առաջացրել է քայլելու դժվարություններ, որը հաղթահարում է իր կանաչ, զարդանախշերով ձեռնափայտի միջոցով: Երեք տարի շարունակ Դարպաս գյուղի միջնակարգ դպրոց Անուշը գնում էր ձիով, որին հետո փոխարինեց կարմիր քայլակը, հետո՝ կանաչ ձեռնափայտը:

Անուշի մայրը՝ Թագուհին, ասում է, որ երբեք աղջկան չի վերաբերվել այլ կերպ. ընկնում էր, ոչինչ, պիտի բարձրանար, գյուղում էր ապրում, պետք է բոլորի նման մասնակցեր գյուղի աշխատանքներին: Սա է հենց ոգեշնչել Անուշին երբեք չտրտնջալ ու չբողոքել:

Դարպաս գյուղից Անուշը ծիծաղում է հաշմանդամության վրա, որովհետև վաղուց ինքն իր հետ ներդաշնակ է ու կայացած:

Back to top button