Հայկական հարց

Թուրքական արշավանքի հետևանքով կոտորվել են նաև հազարավոր իրանահայեր․ «Հայկական հարց»

Իրանում հանգրվանեցին հիմնականում Վասպուրականի նահանգից փրկված արևմտահայերը, որոնց պատրաստակամությամբ ընդունեց տեղի հայկական համայնքը։

Տարագիրները կենտրոնացան առավելապես մայրաքաղաքում։ Առաջին աշխարհամարտի տարիներին Իրանը ևս հայտնվեց պատերազմական գործողությունների բովում։

Այստեղ ներխուժած թուրքական զորքերը կոտորեցին նաև հայաշատ այն բնակավայրերի բնակիչներին, որոնք գտնվում էին առաջնագծին բավական մոտ հատվածներում։

Ղարադաղում ամբողջապես հայաթափվեցին մի շարք գյուղեր։ Սալմաստում նույնպես սպանվեցին բազմաթիվ հայեր։ Ուրմիայի գավառում էլ հայության թվաքանակը նվազեց թուրքական զինուժի նմանատիպ բռնարարքների պատճառով։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 14-րդ։

Back to top button