Դպրություն

Հայեցի կրթությունը՝ Սփյուռքում. ինչպես հաղթահարել ժամանակի մարտահրավերները․ «Դպրություն»

Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության կազմակերպման հիմնական հայեցակարգային մոտեցումները և հիմնախնդիրները, հիմնական ժամանակակից միտումները «Դպրություն» հաղորդաշարի տաղավարում ներկայացրել են Արաբական ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարն ու Լոս Անջելեսի միացյալ կրթական համակարգի «Գրանդ Հայ Սքուլ»-ի փոխտնօրենը։

Լոս Անջելեսի միացյալ կրթական համակարգի «Գրանդ Հայ Սքուլ»–ի փոխտնօրեն Խաչատուր Մելիքյան․ «Գրանդ Հայ Սքուլ»–ը իր առջև հայապահպանության խնդիր չի դրել, սակայն Լոս–Անջելեսի կրթական շրջանը արդեն մի քանի տարի է ինչ ցեղասպանության օրը՝ ապրիլի 24–ը ներառել է կրթական պետական ծրագրում։ Թեման դասավանդվում է պատմություն առարկայի ծրագրով։

Արաբական ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ջեբեջյան․ «Խնդիրներից առաջինը կարող եմ նշել նյութականը, որովհետև մարդկանց համար այլևս դժվար է իրենց զավակների կրթաթոշակները վճարել։ Երկրորդը՝ անշուշտ, ժամանակի հեը համընթաց քայլելն է, կրթադաստիարակչական արդի մոտեցումներին հետևելը, թե ինչպես կարող ենք դրանք իրականացնել մեր հայակական վարժարաններում։

Back to top button