Դպրություն

Օլիմպիադան՝ գիտության խթան. ապագա գիտնականները Հայաստանում են․ «Դպրություն»

«Կենսաբանության» միջազգային 33-րդ օլիմպիադան առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակություններ, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողներ:

Բնական գիտությունների բոլոր առարկաների շարքում կենսաբանություն առարկան զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Այս գիտության շնորհիվ ժամանակակից երեխաների մոտ ձևավորվում է կյանքի ճիշտ պատկերացում՝ որպես հիմնական արժեք: Երեխաները գիտակցում են, որ երկիրը և կենդանի էակները պետք է պաշտպանվեն ցանկացած միջոցներով և մեթոդներով:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյան․ Դպրոցներում կենսաբանության դասավանդման նպատակները նշված են պետական կրթական չափորոշչի բոլոր կանոններին ու պահանջներին համապատասխանող գիտելիքների և հմտությունների ցանկում։

ԵՊՀ «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյան․ Կենսաբանությունը սերտորեն փոխազդում է բժշկության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մասնավորապես սննդի և այլ ոլորտների վրա:

Back to top button