Մասնագիտություն

Նրանց ձեռքերում է յուրաքանչյուր նախագծի կառավարումը. «Մասնագիտություն»

Նախագիծը գործողությունների ամբողջությունն է, որն ուղղված է որևէ հստակ նպատակի իրականացմանը։ Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր նախագիծ ունի ճիշտ պլանավորման, կառավարման, արդյունավետ իրականացման և վերահսկման անհրաժեշտություն։

Այս կարևորագույն գործընթացն իրականացվում է գրեթե բոլոր ոլորտներում, իսկ պատասխանատուներն են նախագծերի կառավարման մասնագետները։ Մասնագիտություն, որն աշխատաշուկայում ունի մեծ պահանջարկ և տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունը։

Ծրագրի կառավարման ժամանակակից տեսության հիմնադիրներից է ամերիկացի ինժեներ Հենրի Գանտը, որը 1910 թվականին առաջարկել է պլանավորման նոր տեխնիկա՝ օգտագործելով հորիզոնական գծապատկերներ։

Հետագայում Գանտի աղյուսակը դարձավ դե ֆակտո գործիք, և գյուտարարին շնորհվեց «պլանավորման տեխնիկայի հայր» կոչումը։ Հաջողակ նախագծերի կառավարման մասնագետ լինելու համար անհրաժեշտ են ինչպես գիտելիքների և հմտությունների լայն շրջանակ, այնպես էլ նախագծերի կառավարման ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների օգտագործման վերաբերյալ հատուկ գիտելիքներ:

Ցանկալի է, որ նախագծերի կառավարման մասնագետը տիրապետի շփման արվեստին, լինի համբերատար, ճկուն, նպատակասլաց, առաջնորդ, տիրապետի սթրեսային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտությանը և երբեք չմոռանա, որ այս ոլորտում աշխատող ցանկացած մասնագետ իրավունք չունի տեղում դոփելու, անհրաժեշտ է անվերջ զարգացում, հակառակ դեպքում մասնագետը դուրս կմնա մրցակցությունից։

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնես վարչարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ռոբերտ Բաբայանի հետ:

Back to top button