Հայկական հարց

1920-ականներին Իրաքում ապաստան են գտել ավելի քան 30 000 արևմտահայ գաղթականներ․ «Հայկական հարց»

1918-ին Լևոն Շաղոյանի կամ Լևոն փաշայի գլխավորությամբ Վանից բռնագաղթածների մի մասն ի վերջո ապաստանեց Իրաքում։ Տիլա գետի ափին անգլիական զորքերի հրամանատարության շնորհիվ բացվեց գաղթակայան։ Այդ ավանում տեղադրված 3000 վրաններում ապրում էին ավելի քան 17 000 հայ տարագիրներ։ Բասրայում Նահր էլ Օմարի գաղթականական ճամբարը հիմնվեց։

Իրաքի իշխանությունները Հավրեզգ գյուղը տրամադրեցին 500 գաղթական ընտանիքների։ Հայ բռնագաղթյալներին օգնելու նպատակով 1916-1917 թվականներին Իրաքում հիմնվեց Տարագրելոց խնամակալ մարմինը։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 12-րդ։

Back to top button