Էկոսֆերա

Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել երաշտի և հրդեհների պատճառով․ «Էկոսֆերա»

Իտալիայի հինգ շրջանների տարածքում երաշտը ստիպել է երկրի կառավարությանն արտակարգ դրություն հայտարարել։

Նախարարների խորհուրդը զեկուցել է Պոյի ավազանի և արևելյան Ալպյան շրջանի ջրերի պակասի մասին։ Կառավարությունը խնդրի հաղթահարման համար հատկացրել է ավելի քան 36 միլիոն եվրո։

Լացիոյի մետրոպոլիայի տարածքում շարունակվում են անտառային հրդեհները, որոնց մոտ հարյուրը գրանցվել է այս շաբաթվա սկզբին։

Խոշորներից մեկը մոտ է եղել Հռոմի հյուսիսային հատվածին։ Վերջին շաբաթների ընթացքում երկրում ջերմաստիճանի մի քանի պատմական նոր ռեկորդներ են գրանցվել։ Պո գետում և թերակղզու հյուսիսային մասում գտնվող հիմնական ջրամբարներում ջրի մակարդակը վերջին յոթ տասնամյակների ընթացքում ամենացածրն է եղել։

Back to top button