Հատվող եթեր

Լևոն Թոքմաջյան. քարից արվեստ կերտող քանդակագործը․ «Հատվող եթեր»

Նա քարի լեզուն լավ է հասկանում, ավելին՝ քարից կերտում է արվեստ։ Նրա քանդակները ոչ միայն Հայաստանի հպարտությունն են, այլ նաև հմայք են հաղորդում աշխարհի տարբեր վայրերի։

Ինքնատիպ են, հստակ ուղերձ և ասելիք ունեն, առանձնանում են խորը ներաշխարհով, հոգեբանությամբ, մտորումների խորությամբ՝ փոխանցելով ժամանակի կնիքն ու տրամադրությունը։

Հայ նշանավոր քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ծնվել է Երևանի հենց սրտում, իր ողջ էությամբ ու ներաշխարհով իսկական հին երևանցի է։ Ավարտել է և՛ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, և՛ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, և՛ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Նկարիչ-քանդակագործը երգել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Լևոն Թոքմաջյանը ցուցահանդեսներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, քանդակագործության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրվել է ոչ միայն կառավարական, նախարարության մեդալներով, այլ նաև արժանացել համաշխարհային մրցանակների ու պարգևների: Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հետ:

Back to top button