Դպրություն

«Առաջնորդության դպրոց»-ը՝ ոչ ֆորմալ կրթության հնարավորություն․ «Դպրություն»

Ավարտվեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կազմակերպած «Առաջնորդության Դպրոց» ծրագիրը, որն իրականացվեց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ։

12 մոդուլների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ քաղաքացիական հասարակության, հուզական ինտելեկտի և հաղորդակցության, արհմիությունների գործունեության և դրանց գործառույթների մասին, գործնական առաջադրանքների և խաղերի միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները` ձեռք բերելով հմտություններ և կարողություններ։

Թեմայի շուրջ զրույց ԵՊՀ ուսանող, քաղաքագետ, «Առաջնորդության դպրոց»-ծրագրի մասնակից Արթուր Ադամյանի և «Առաջնորդության դպրոց»- ծրագրի մասնակից, ԵՊՀ-ի հանրային կառավարման բաժնի ուսանող Յուրի Մովսեսյանի հետ։

Back to top button