Հայագիտակ

Այցեքարտեր, հրավիրատոմսեր, գրքույկներ. Սյունիքի առաջին տպարանի պատմությունն ուսումնասիրության կարիք ունի․ «Հայագիտակ»

Մշակութային կյանքը բնորոշվում է արվեստով, մամուլով, գրատպությամբ։ Թեպետ Գորիսը 19-րդ դարի վերջին ու 20-ի սկզբին արդեն քաղաք էր, այն չուներ նշվածներից և ոչ մեկը։

1908-09 թթ. հիմնադրված տպարանը չկարողացավ լուրջ գրքեր ու թերթեր տպագրել։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը երեք-չորս բարալիկ գրքեր տպագրվեցին։ Հիմնական արտադրանքը այցեքարտերն ու հրավիրատոմսերն էին։

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղար Մայա Գրիգորյանն ասում է, որ բացառություն դարձան Գարեգին Նժդեհի երեք գրքերը, որոնք տպագրվեցին 20-ականների սկզբին, իսկ հետո վերահրատարակվեցին։

Ցարական Ռուսաստանին ձեռնտու էր, որ Սյունիքում չզարգանա մշակույթը, այդ թվում նաև գրատպությունը և գավառ չթափանցեն հեղափոխական քամիները։

Back to top button