Հաջողության նոտա

Պարը հոգու կերտվածք է. «Հաջողության նոտա»

Արտյոմ Ռաֆայելյանը պարով սկսել է զբաղվել բավական ուշ, սակայն մեծ հաջողությունների է հասել այդ ասպարեզում:

Ծնվել է պարարվեստի մանկավարժների ընտանիքում, պրոֆեսիոնալ պարով զբաղվել է 17 տարեկանից, սովորել է Խ.Աբովյանի անվան մանակվարժական համալսարանի պարարվեստի բաժնում: Այժմ Հրազդանում շարունակում է ծնողների հիմնած գործը:

«Նինահար» պարային համույթի գլխավոր բալետմայստերն է: Սակայն այդքանով չի սահմանափակվել և Ռուսաստանի տարբեր հատվածներում պարի միջոցով փորձում է այնտեղ ապրող հայ երեխաներին ավելի մոտեցնել իրենց արմատներին: Կարծում է, որ պարը յուրաքանչյուր ազգի քաղաքակրթությունն է: Դժվարությունները հաղթահարում է համբերությամբ, իսկ ժամանակը նրա համար ամենամեծ դավաճանն է։

Back to top button