Դպրություն

Պատվիրատուի ու ճարտարապետի հանդիպումը՝ «Նպատակ» հարթակում․ «Դպրություն»

«ՆՊԱՏԱԿ» հարթակը ներկայացնում է իր երկրորդ կրթական նախաձեռնությունը` Ճարտարապետական Ամառային Ստուդիա Հայաստանում 2022:

«Սա նոր հնարավորություն է ճարտարապետություն և քաղաքաշինություն մասնագիտությունը նախընտրած ուսանողներին, ինչպես նաև նորավարտ մասնագետներին՝ էլ ավելի հմտանալու և իրենց մասնագիտությամբ կայանալու»,- ասում է «Նպատակ» ճարտարապետական կրթական հարթակի համահիմնադիր, «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Կարեն Բերբերյանը։

Կարեն Բերբերյան, Արմեն Հակոբյան, Լիլիթ Սիմոնյան

«Նպատակ» ճարտարապետական կրթական հարթակի համահիմնադիր, «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Արմեն Հակոբյանը տեղեկացնում է, որ ապագա ճարտարապետները «Նպատակ» կրթական հարթակում կարող են ձեռք բերել միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ համագործակցության փորձ, կսովորեն թիմային աշխատանքով սեղմ ժամկետներում լուծել հստակ առաջադրված խնդիրներ և ծանոթանալ նախագծային պրոցեսի արդյունավետ պլանավորման յուրահատկություններին:

«Համալսարանական կրթությունը շատ կարևոր է, բայց միևնույն է ՝մնում է բազային։ Որոշակի փուլի հասնելուց հետո հասկանում ես, որ անհրաժեշտ է անցնել պրակտիկայի։

«Նպատակ» հարթակը դա իրականացում է։ Այստեղ հնարավորություն կա շփվելու արտասահմանյան կրթություն ստացած ճարտարապետների հետ, իրականացնել թիմային աշխատանք և ամենակարևորը՝ շփվում ես պատվիրատուների հետ։ Սա ճարտարապետ ուսանողի համար անչափ կարևոր հանգամանք է», – ասում է «Նպատակ» հարթակի առաջին ստուդիայի շրջանավարտ, ճարտարապետ Լիլիթ Սիմոնյանը։

Back to top button