Հաջողության նոտա

Հետաքրքրասիրություն + նախաձեռնողականություն․ միջազգային իրավունքի մասնագետ Սյուզաննա Շամախյանի «Հաջողության նոտան»

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային և եվրոպական իրավունքի բաժնի շրջանվարտ է:

Մի քանի տարի անընդմեջ ճանաչվել է միջազգային իրավունքի ոլորտում ամենամեծ մրցույթի՝ «Ֆիլիպ Ջեսափ միջազգային դատական գործ» Հայաստանի մրցաշարի լավագույն խոսնակ, թիմով ներկայացրել Հայաստանը միջազգային փուլում:

Ինչպես ուսանողական, այնպես էլ հետագա տարիներին ծավալել է հասարակական ակտիվ գործունեություն սոցիալական, կրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում, ղեկավարել տասնյակ նախագծեր։

Սյուզաննա Շամախյանի նախաձեռնությամբ և ջանքերով 2012 թվականից Հայաստանում գործում է Եվրոպական երիտասարդական պառլամենտ (EYP Armenia) կազմակերպությունը, որը հասարակական ակտիվության Եվրոպայի ամենամեծ կրթական ծրագրերից է։

Back to top button