Հայագիտակ

Բյուզանդիայի հայազգի կայսրերի՝ ռազմարվեստի դասագրքերը չեն հնացել․ «Հայագիտակ»

Երկաթի հայտնագործումը շատ բան փոխեց զենքի ստեղծման և օգտագործման մեջ։ Առանց այդ էլ որպես լավագույն զինվոր հայտնի հայերը ստացան նաև ժամանակի լավագույն զենքերը։ Սակայն շատ կարևոր էր նաև առաջնորդել անպարտ զորքը։

Պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Զոհրաբյանն ասում է, որ Բյուզանդիայի հայազգի կայսր Մորիկի «Ստրատեգիկոն», և Լևոն Իմաստասեր արքայի «Տակտիկա» գրքերը ռազմական գործի դասագրքեր են եղել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի երկրների համար։

Հայ մարտիկները հայտնի էին իրենց խիզախությամբ, բայց առավել հիացնում էին հայ զորահրամանատարները` Տիգրան Մեծից մինչև 20-րդ դար։

Back to top button