Հայկական հարց

1927-ին Լիբանանում գործում էին հայկական 33 հայրենակցական միություններ․ «Հայկական հարց»

Լիբանանահայ փոքրիկ գաղութը ծաղկուն համայնքի է վերածվում Հայոց ցեղասպանության հետևանքով այնտեղ ապաստանած տարագիրների շնորհիվ։ Այդ երկրում հաստատված հայկական երեք ավանդական կուսակցությունների կողքին իրենց գործունեությամբ աչքի են ընկնում նաև հայ համայնավարները։

Բավական մեծ էր տասնյակ հայրենակցական միությունների դերը տարագիրների կյանքը կազմակերպելու առումով։ Դրանց մեջ ընդգրկված էին Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից և Օսմանյան կայսրության հայաշատ բնակավայրերից փրկված բազմաթիվ գաղթականներ։

Երիտասարդական ու մարզական զանազան միությունները նույնպես իրենց լուման են բերել այդ աշխատանքներում։ Դրանց շարքում կարելի է հիշատակել Հայ մարմնակրթական ընդհանուր և Զավարյան միությունները։

Իրենց հերթին հիմնականում որբախնամ առաքելություն ուներ և առողջապահական, սոցիալական գործառույթներ են իրականացրել լիբանանահայ բարեգործական կառույցները։

Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո են գործել Քելեկյան, Սիս-Վան որբանոցները և մի շարք այլ կրթօջախներ։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 11-րդ։

Back to top button